Օլանդը Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Վրաստանի եվրաինտեգրմանը
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, որի հաղորդմամբ` հանդիպման ժամանակ Օլանդն աջակցություն է հայտնել Վրաստանի եվրաինտեգրմանը:
Հանդիպման ժամանակ հիմնական քննարկման թեմաներ են հանդիսացել Ասոցացման համաձայնագրի շրջանակներում քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը, եվրոպական հարևանության քաղաքականության ապագան և գլոբալ անվտանգության հարցում Վրաստանի ներդրումը:
Ֆրանսիայի նախագահը հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է Վրաստանի ներդրումը ճգնաժամերի կառավարմանն ուղղված ԵՄ-ի գործողություններում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև անվտանգության ոլորտում երրկողմ համագործակցության խորացման հարցը, ինչպես նաև մշակութային հարաբերությունների ու քաղաքացիների միջև շփումներ ընդլայնումը:
Ընդգծվել է երկու երկրների միջև առևտրային շրջանառության աճի դինամիկան և բիզնես համագործակցության ակտիվացումը: