Գարիբաշվիլին հուսով է, որ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ԵՄ-ի երկրներում շրջել 2016 թվականից

Грузия Online-ի փոխանցմամբ`Ռիգայում գտնվող Վրաստանի վարչաետ Իրակլի Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ մինչև 2015 թվականի ավարտը կավարտվեն Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից ոչ վիզային ռեժիմ սահմանելու համար տեխնիկական ընթացակարգերը:

Նրա խոսքերով` Ռիգայի գագաթաժողովում բոլորն ընդգծել են, որ Վրաստանը վերջին երկու տարվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման հարցում, այդ թվում նաև վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ պայմաններն իրագործելու հարցում:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ տվյալ հարցում Վրաստանը վերջին մեկուկես տարում գործել է կարևոր ոստյուն, և ամեն ինչ վկայում է, որ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ արդեն ընդունվել է քաղաքական որոշում.

«Այժմ անհրաժեշտ է ավարտել տեխնիկական գործընթացները: Հույս կա, որ տեխնիկական այդ գործընթացները կավարտվեն մինչև 2015 թվականի ավարտը, ինչը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա (2016 թվականից) առանց վիզաների շրջել ԵՄ-ի երկրներում»:

Տեսանյութեր

Լրահոս