Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է ընդունվել 2016 թվականին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կասպյան հինգ երկրների հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու Ղազախստանում և մինչ այդ կարող է պատրաստվել ամփոփիչ փաստաթղթերի փաթեթը, որը կհամալրի մեխանիզմների իրավական բազան:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով մասնակցել է Կասպյան երկրների դեսպանների խորհրդաժողովին:

Կարասինը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Կոնվենցիայի նախագիծը համաձայնեցնել մինչև Կասպյան հինգերորդ գագաթաժողով, որը տեղի է ունենալու 2016 թվականին:

Կարասինն ընդգծել է, որ իրենք ամբողջովին համաձայն են դրա հետ և տրամադրված են առավելագույն արդյունք ապահովելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031