Բաժիններ՝

Բրյուսելն ու Կիևը հուշագիր են ստորագրել Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովն ու Ուկրաինայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Կիևին 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» չորրորդ գագաթաժողովում, որն անցկացվում է Ռիգայում:

Այն ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալիա Յարեսկոն ու Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Վալերիա Գոնտարևան, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:

Ստորագրման արարողակարգին ներկա է գտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային մակրոֆինանսական նոր օգնության առաջարկ էր ներկայացրել 2015 թվականի հունվարի 8-ին: Այդ օգնության առաջին տրանշը` 600 միլիոն եվրո, պետք է հատկացվի ամռան սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս