Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և ՀԱՊՀ միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ՀԱՊՀ մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հ. Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը: