Սորոսը չի բացառել նոր համաշխարհային պատերազմի հնարավորությունը
Market Watch-ի փոխանցմամբ` ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը չի բացառել նոր համաշխարհային պատերազմի հնարավորությունը, որին սկիզբ կդնի Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտությունը:
Սորոսը նման սցենարը հնարավոր է համարել, եթե Չինաստանն իր տնտեսությունը կողմնորոշի դեպի ներքին կարիքներ և ոչ թե դեպի արտահանում. «Այդ ժամանակ Չինաստանի իշխանությունները կարիք կունենան արտաքին հակամարտության` իշխանությունը պահելու համար:
Եթե բախում տեղի ունենա Չինաստանի ու ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցների միջև, ինչպիսին որ Ճապոնիան է, չափազանցություն չի լինի ասել, որ մենք կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
Դրանից խուսափելու համար ԱՄՆ-ը պետք է մեծ զիջումների գնա Չինաստանին, թույլ տա, որ յուանը դառնա ԱՄՀ-ի արժութային զամբյուղի մաս: Ի պատասխան դրա` Չինաստանը պետք է զիջի երկրի տնտեսության վերափոխման հարցում»: