«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը գեղեցկության մրցույթ չէ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև. Տուսկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երեկ Ռիգայում հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը գեղեցկության մրցույթ չէ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել գրավչության գործոնը.

«Եթե Ռուսաստանը լիներ ավելի մեղմ, ավելի հմայիչ, գայթակղիչ, ապա հնարավոր է` նա հարևանների նկատմամբ չէր կիրառի ագրեսիվ ու ապակառուցողական մեթոդներ»: Տուսկը հերքել է այն կարծիքը, որ «Արևելյան գործընկերությունը» ուղղված է Ռուսաստանի դեմ:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ գագաթաժողովը չի նախատեսում ԵՄ-ի ընդլայնման մասին հարցի դիտարկում. «Մեր գործընկերությունն առաջ է գնալու քայլ առ քայլ, ինչպես որ կառուցվել է ինքը` ԵՄ-ը, և մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք բարեփոխումների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս