Մոսկվայի «Բայազետ» ռեստորանում սպանվել է 36-ամյա տղամարդ
Российская Газета-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի հարավում գտնվող «Բայազետ» ռեստորանում սպանվել է 36-ամյա տղամարդ: Ենթադրվում է, որ կրակողը Հայաստանի քաղաքացի է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Միջադեպը գրանցվել է մայիսի 20-ին, ժամը 23:20-ին: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը, ով ենթադրաբար Հայաստանի քաղաքացի է, կրակել է 36-ամյա տղամարդու վրա, ով ժամանել էր Կալուգայի մարզից:
Տուժածը լրջորեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, ինչից հետո նա մահացել է: Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել հանցագործին գտնելու համար: