ԵՄ-ի համար Ռիգայի գագաթաժողովը լավ հնարավորություն է՝ Ադրբեջանի հետ մարդու իրավունքների հարցը քննարկելու համար. HRW
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպացի առաջնորդները պետք է օգտագործեն Ռիգայի գագաթաժողովում հանդիպելու հնարավորությունը, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում: ԵՄ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիները մայիսի 21-22-ին Ռիգայում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում կարող են խոսել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
HRW-ն ընդգծել է, որ դա կլինի լավ հնարավորություն՝ բարձրացնելու համար Ադրբեջանի կառավարության քննադատներին անխոս ազատ արձակելու և ակտիվիստների դեմ բռնություններ գործադրելու ալիքը դադարեցնելու հարցերը.
«ԵՄ-ն պետք է ցույց տա, որ Ադրբեջանի հետ մերձակա համագործակցությունն անհնար է, քանի դեռ իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը»:
ԵՄ անդամ երկրներին հասցեագրած հատուկ նամակում HRW-ը կոչ է արել ամուր, հավաքական պատասխան տալ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ճնշելուն և հրաժարվել Եվրոպական խաղերի միջոցառումներին մասնակցելուց: