Արևմուտքը խորհուրդ է տալիս շարունակել Կարասինի հետ բանակցությունները. Զուրաբ Աբաշիձե
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան գործընկերները խորհուրդ են տալիս շարունակել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունները:
Աբաշիձեն նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հարավային Օսիայի հետ «Դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի վավերացման ժամանակ Կարասինին իր ներկայացուցիչ նշանակելը.
«Կարասինը կանոնակարգում է ԱՊՀ-ի ու, այսպես կոչված, հետխորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունները և նախագահի առաջադրանքով նա համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում խորհրդատվական մարմնին՝ վավերացման համար»:
Աբաշիձեն ընդգծել է, որ Կարասինի հետ իր բանակցությունները կրում են ոչ պաշտոնական բնույթ: Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են այդ ոչ պաշտոնական երկխոսությունը, որքանով որ այն լինի բարդ: