Բաժիններ՝

Գյումրիում մայիսի 19-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Tsayg.am-ը գրում է. Մայիսի 19-ին` ժամը 21:13-ի սահմաններում, Գյումրու Դուդկոյի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը` 1987 թ.-ին ծնված Էդգար Հովհաննիսյանը, ավտոմեքենայից դուրս է բերվել` տեղափոխվելով Գյումրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո հիվանդը տեղափոխվել է մայրաքաղաք՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս