Ադրբեջանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ չի ստորագրի Ռիգայում. ԱԳՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռիգայի գագաթաժողովում պլանավորված չէ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև որևէ փաստաթղթի ստորագրում: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Նա ընդգծել է, որ գագաթաժողովի արդյունքներով ընդունվելու է հռչակագիր. «Այդ հռչակագրի վերաբերյալ քննարկումներ են անցկացվում: Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի Ռիգայի գագաթաժողովից: Մանրամասների մասին հնարավոր կլինի խոսել միջոցառման ավարտից հետո»:

ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության հետ կապված՝ Մամեդգուլիևը հայտարարել է, որ դրա վերաբերյալ ստացվել են մի շարք հարցեր ու առաջարկներ, և, որ այդ թեման գտնվում է քննարկման փուլում:

Տեսանյութեր

Լրահոս