Ապօրինի ծառահատում՝ «Դսեղի անտառտնտեսության» տարածքում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դսեղի անտառտնտեսության» տարածքում ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի 56-ամյա բնակիչը «Դսեղի անտառտնտեսության» «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքում 2015թ. ապրիլի 8-ի առավոտյան նախապես իր հետ վերցրած բենզասղոցով ապօրինի հատել է լորենի տեսակի թվով 5 ծառ՝ պատճառելով զգալի վնաս:

Նախաքննության ընթացքում տղամարդը վերականգնել է հատուցման ենթակա գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 56-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս