Ռուսաստանն ամռանը կփորձարկի «Սոսնա» նորագույն զենիթահրթիռային համալիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սոսնա» նորագույն շարժական զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) պետական փորձարկումները մեկնարկելու են 2015 թվականի ամռանը: Այս մասին գործակալությանը հայտնել է Նուդելմանի անվան մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոյի տնօրեն Վլադիմիր Սլոբոդչիկովը.
«Նախորդ տարի մենք հաջողությամբ ավարտեցինք տվյալ համալիրի նախնական փորձարկումները: Այս տարվա ամռանը ցամաքային զորքերի զորավարժարաններում կմեկնարկեն պետական փորձարկումները: Դրանց արդյունքներով էլ որոշում կընդունվի տվյալ համալիրը ռուսական բանակի սպառազինության մեջ ընդունելու մասին»:
Սլոբոդչիկովի խոսքերով՝ պետական փորձարկումների ավարտից հետո պլանավորված է ԶՀՀ-ն առաջարկել օտար պատվիրատուներին, քանի որ միայն Ռուսաստանում չէ, որ սպասում են «Սոսնա» ԶՀՀ-ին: