ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետեւանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպված հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երեւույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ-ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում: Պատկերացնո՞ւմ եք՝ ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր եւ միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման եւ անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է հետեւել իր կողմից լիցենզավորված ընկերության գործունեությանը, դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց: Իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։