Իրանը պատրաստ է օգնել Իրաքին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Ալի Աքբար Վելայաթի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են օգնել Իրաքին՝ պայքարելու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ, որոնք գրավել են իրաքյան Ռամադի քաղաքը.

«Եթե իրաքյան կառավարությունը պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) խնդրի քայլեր ձեռնարկել, որոնք Իրաքին կօգնի դիմակայել նրանց, ապա ԻԻՀ-ն պատրաստ է բավարարել այդ դիմումը»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ջիհադականների կողմից իրաքյան ալ-Անբար նահանգի վարչական կենտրոն Ռամադի քաղաքը գրավելուց հետո շտապ կարգով Բաղդադ է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը:

Տեսանյութեր

Լրահոս