Վրաստանը հուսով է, որ Ռիգայի գագաթաժողովում դրականորեն կգնահատվեն իր ջանքերը. ԱԳՆ

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վրացական պատվիրակությունը գլխավորելու է «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում, որը Ռիգայում անցկացվելու է մայիսի 21-22-ին:

Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Դավիթ Կերեսելիձեն. «Գագաթաժողովի շրջանակներում պլանավորված են Վրաստանի կառավարության ղեկավարի երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաև՝ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ:

Մենք տեղյակ չենք հռչակագրի տեքստից և չգիտենք, թե ինչ է լինելու դրանում: Մենք հուսով ենք, որ Վրաստանի ջանքերը կգնահատվեն դրականորեն, և ԵՄ-ի բարձրագույն ղեկավարությունը ևս մեկ անգամ կհաստատի իր աջակցությունն ու գոհունակությունը Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս