Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը վերսկսել է Եմենի ռմբակոծությունները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը «Հույսի վերածնունդ» գործողության շրջանակներում վերսկսել է Եմենի ռմբակոծությունները, ինչը տեղի է ունեցել հնգօրյա հրադադարի ռեժիմի ավարտից հետո:
Այս մասին հայտարարել են Եմենի պաշտոնատար անձինք: Դաշինքի ուժերը հարավային Ադեն նավահանգստային քաղաքի շրջանում ավիահարվածներ են հասցրել շիա ապստամբների դիրքերին:
Եմենում հնգօրյա հրադադարը մեկնարկել է մայիսի 12-ին, Գրինվիչի ժամանակով` ժամը 20:00-ին և ավարտվել է երեկ: Հրադադարը հաստատվել է Եմենի բնակչությանը հումանիտար օգնություն հատկացնելու համար, որի կարիքը մեծապես զգում են եմենցիները: