Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեն սկսել է կտրուկ կորցնել տեսողությունը

Showbiz-news.ru-ի փոխանցմամբ՝ 40-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն արդեն երկու տարի պայքարում է սարսափելի հիվանդության՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ: Ապրիլին երգչուհին անցել է վերականգնողական կուրս, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ-ում անցկացված քիմիաթերապիայի ծանր ընթացակարգերից հետո:

Բժիշկների կանխատեսումները եղել են լավատեսական, Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կարծես թե սկսել է բարելավվել, սակայն այժմ տեղի է ունեցել նոր դժբախտություն. նա սկսել է կտրուկ կուրանալ: Ընդգծվում է, որ նման բան տեղի է ունենում մեծ ներգործություն ունեցող դեղեր ընդունելուց հետո:

Ֆրիսկեի շրջապատը հայտնել է, որ վերջին օրերին Ժաննան բավականին թուլացել է, կորցրել է ախորժակը, չի կարող շարժվել ինքնուրույն: Երգչուհու հայր Վլադիմիրը խոստովանել է, որ ամեն ինչ վատ է, որ դստեր առողջական վիճակն անսպասելիորեն զգալիորեն վատթարացել  է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս