Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է. Չավուշօղլու
Թուրքական Haber Alanya կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրք և ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպական խաղերից առաջ բանավոր հարձակման է ենթարկվել մի շարք երկրների կողմից:
Չավուշօղլուն նկատի է ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող ոլորտում առկա իրավիճակը, որը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Եվրոպական խաղերից առաջ: Նա հայտարարել է, որ իրենք դեմ են երկակի ստանդարտներին:
Երբ Չավուշօղլուն հարց են ուղղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նա հայտարարել է, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է. «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:
Նա ընդգծել է, որ իրենք այդ հարցը վերածել են նախապայմանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան ԼՂ հարցում մշտապես կանգնած կլինի Ադրբեջանի կողքին: