Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել ավելի քան 500 մարդու

BBC-ի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ «Իսլամական պետության» զինյալները երկօրյա մարտերից հետո գրավել են երկրի արևմուտքում գտնվող Ռամադի քաղաքը և մահապատժի են ենթարկել նրա ավելի քան 500 բնակչի:

Իրաքյան Ալ-Անբար նահանգի փոխնահանգապետ Ֆալեհ ալ-Ասավին հայտարարել է, որ զինյալները երեկ երեկոյան գրավել են քաղաքի կարևորագույն մասը և մահապատժի են ենթարկել 503 տեղաբնակի: Նրանց մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Ռամադին գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 112 կիլոմետր հեռավորության վրա: Զինյալները հայտարարել են, որ իրենք ամբողջովին գրավել են Իրաքի խոշորագույն Անբար նահանգի կենտրոն Ռամադին: Դաշինքի ուժերն արդեն սկսել են քաղաքն ազատագրելու գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս