Եմենում ավարտվել է հնգօրյա հրադադարի ժամկետը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում Սաուդյան Արաբիայի նախաձեռնած հրադադարն ավարտվել է մայիսի 17-ին: Մայիսի 12-ին մեկնարկած հնգօրյա հրադադարը հաստատվել է Եմենի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Չնայած հնգօրյա հրադադարի հաստատմանը՝ երկու կողմն էլ քանիցս խախտել են այն: Սաուդյան Արաբիան այժմ վերսկսելու է «Հույսի վերածնունդ» գործողության անցկացումը և կշարունակի Եմենի շիա ապստամբների դիրքերի զանգվածային ռմբակոծությունները:
Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը կոչ է արել երկարաձգել հրադադարի ժամկետը: