Էրդողանը հունիսին կմեկնի Բաքու
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսին ժամանելու է Ադրբեջան՝ մասնակցելու համար Եվրոպական առաջին խաղերի բացման արարողակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանին հրավիրել է ներկա գտնվել Եվրոպական խաղերի բացման արարողակարգին. «Նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել մասնակցել խաղերի բացման արարողակարգին:
Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով մասնակցել Ադրբեջանում անցկացվելիք բոլոր միջոցառումներին: Եվ այս անգամ Թուրքիան այդ միջոցառմանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով»: