Բաժիններ՝

ՆԳԺԿ-ն ու Գեստապոն փոխառել են միմյանց հանցավոր մեթոդները. Պորոշենկո

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան անձինք, ինչպես նաև վարչապետ Արսենի Յացենյուկը այցելել են քաղաքական բռնությունների զոհերին նվիրված պատմական արգելոց:

Իր ելույթում Պորոշենկոն հայտարարել է, որ դա կոմունիստական տեռորի և մարդկության դեմ գործած հանցանքի վկայության վայր է. «Ինչպիսի մեթոդներ է կիրառել խորհրդային տոտալիտար մեքենան, որպեսզի կոտրի ուկրաինացիների ազատասիրության ոգին, սակայն` ապարդյուն:

Ի դեպ, ՆԳԺԿ-ը (Խորհրդային Միության Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը) Գեստապոյին ազգակցական կառույց է: Նրանք միմյանցից փոխառել են հանցավոր փորձ` կատարելագործելով իրենց զոհերին զանգվածաբար ոչնչացնելու տեխնիկան: Ժանտախտը մնում է ժանտախտ, դարչնագույն կամ կարմիր»:

Պորոշենկոն հիշեցրել է, որ մայիսի 15-ին իր հրամանով երկրում օրենք է ընդունվել խորհրդային խորհրդանիշների քարոզչությունն արգելելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս