Հռոմի պապը Մահմուդ Աբբասին անվանել է խաղաղության հրեշտակ
BBC-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոսն Աբբասին անվանել է խաղաղության վերջին հրեշտակ:
Հռոմի պապը հրեշտակի պատկերով շքանշան է շնորհել պաղեստինցի քաղաքական գործչին և հայտարարել է, որ դա տեղին է, քանի որ Աբբասը խաղաղության հրեշտակ է: Դրան նախորդել են նրանց տետ-ա-տետ բանակցությունները, որոնք տևել են 20 րոպե:
Մի քանի օր առաջ Վատիկանը փաստացիորեն Պաղեստինը ճանաչել է որպես պետություն, ինչն առաջացրել էր Իսրայելի հիասթափությունը: