Ավելի ազնիվ

Վաղը Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք և Սյունիք մարզի Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում տեղի է ունենալու համայնքների խոշորացման հարցով հանրաքվե: Անցած ամիսներին նշված գրեթե բոլոր համայնքների ղեկավարների, բնակիչների կողմից հնչել են համայնքների խոշորացման դեմ բազմաթիվ մտահոգություններ ու փաստարկներ:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, բնակիչների տրամադրությունն իրենց բնակավայրերը հարևան համայնքներին միացնելու հարցի վերաբերյալ բացասական է: Բայց վաղվա հանրաքվեի յուրահատկությունն այն է, որ այն ունի հայեցողական նշանակություն:

Այսինքն՝ հանրաքվեի անգամ՝ բացասական արդյունքի դեպքում կառավարությունը կարող է ի գիտություն ընդունել այն և իրականացնել համայնքների խոշորացման այս ծրագիրը: Այսինքն՝ իշխանությունը կարող է վարվել այնպես, ինչպես վարվում է գրեթե բոլոր ընտրությունների դեպքում. քաղաքացիներն ընտրում են միանգամայն այլ թեկնածուի կամ կուսակցության, սակայն միշտ «հաղթում» է իշխանությունը:

Պարզապես այս անգամ համայնքների խոշորացման դեպքում՝ հանրաքվեի միջոցով հարցնում են բնակիչների կարծիքը՝ պայմանով, որ այն կարող են նաև հաշվի չառնել: Այդպես ավելի ազնիվ է:

 

Տեսանյութեր

Լրահոս