Բաժիններ՝

Պալաչին հեռացրել են ՀՀԿ-ից կուսակցական կարգապահությունը խախտելու պատճառով. news.am

Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշել է, որ նման որոշում է կայացրել Կոտայքի տարածքային կազմակերպությունը: Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ Արթուր Հարությունյանին ՀՀԿ-ից հեռացնելու պատճառը կուսակցական կարգապահությունը խախտելն է, մասնավորապես՝ նա չի կատարել վերադաս ղեկավար մարմինների որոշումը: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս