Մեր իշխանութունները չեն ուզում այս խոշոր միջազգային առողջապահական կառույցին նեղացնեն. Ռուբեն Հաթյան
«Ասեք, թե ինչ տեսակի ալյուրից եք հաց ուտում, չգիտեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանը: Խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու անհրաժեշտության մասին՝ նա հիշեցրեց, որ Խորհրդային Միության տարիներին դասական կարգ կար, որը հիմա Ռուսաստանում գործում է. «Ցորենից պետք է ստանան 4 տեսակի ալյուր, բայց մեզանից որևէ մեկը չգիտի այդ մասին: Գրեթե բոլորը հիմնականում բարձր տեսակի ալյուրից են հաց պատրաստում, որի մեջ թեփազատումից երկաթի կորուստ է լինում: Ուրեմն՝ մենք մեր բնական ճանապարհով եղած երկաթը հանում ենք և սինթետիկ երկաթ ենք ավելացում»:
Նրա խոսքով՝ իշխանությունները մարդկանց զգոն պահելու համար՝ ասում են՝ երեխաների մոտ 37 %-ով սակավարյունություն կա, բայց չեն ապացուցում, որ դա երկաթի կամ ֆոլաթթվի պակասից է:
Ռ. Հաթյանը կարծում է՝ սա այն ծրագրի շարունակությունն է, որը կոչվում է գլոբալիզացիա. «Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնակչության աճի տենդենցի պակասում: Թուրքիան հրաժարվել է, չի արել, մեր հարևան Վրաստանը մի տարի արեց ու այլևս չարեց: Մեր իշխանութունները չեն ուզում այս խոշոր միջազգային առողջապահական կառույցին նեղացնել, ու նրանք էլ ուզում են՝ ում կարող են՝ համոզեն: Ինչ-որ բան կա, որ մենք չգիտենք»: