Պորոշենկոն Ցուկերբերգին խնդրել է Facebook-ի գրասենյակ բացել Ուկրաինայում
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Facebook-ի հիմնադրին խնդրել է Ուկրաինայում բացել սոցցանցի պաշտոնական ներկայացուցչություն: Պորոշենկոն իր այդ խնդրանքը զետեղել է Մարկ Ցուկերբերգի էջին:
Պորոշենկոն իր խնդրանքը պարզաբանել է գլոբալ ընկերութուններից արձագանքներ ստանալու համար բոլոր մատչելի եղանակներն օգտագործելու անհրաժեշտությամբ:
Դրանից մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում հայտնվել է Ցուկերբերգի անունից ստանդարտ պատասխան, որում նշված է եղել, որ հարցերի ու պատասխանների հաջորդ շփումը տեղի կունենա մայիսի 14-ին: Պորոշենկոյի ֆեյսբուքյան էջն ունի 352.000 «լայք»: