Չավուշօղլուն դատապարտել է Վրաստանի ու Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի ու Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողություններն անկարելի է գնահատել օրինաչափ.
«Չնայած Բեռլինյան պատի անկմանը՝ գիտակցության մեջ այնուամենայնիվ մնաց «պատը»: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ը չպետք է Ուկրաինային հարկադրեն՝ ընտրություն կատարելու համար իրենց միջև»:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական երկխոսության ճանապարհով: Նա հավելել է, որ անհնար է արդարացնել Ռուսաստանի գործողությունները հետխորհրդային տիրույթում: