Մարգվելաշվիլին ու Շեֆչովիչը քննարկել են Եվրոպական էներգոմիությանը Վրաստանի անդամակցության հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչն այսօր Բրյուսելում քննարկել են Եվրոպական էներգոմիությանը Վրաստանի անդամակցելու հարցը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին. «Հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում Վրաստանի դրական դերը: Շեշտը դրվել է էներգոմիավորմանը Վրաստանի միանալու վրա:
Ընդգծվել է տվյալ ուղղությամբ ձեռք բերված որոշակի առաջընթացն ու բանակցային գործընթացում ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»:
Մարգվելաշվիլին իր բրյուսելյան այցի շրջանակներում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի ընդլյանման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: