Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Ռաուֆ Միրկադիրովի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ներկայացրած բողոքը՝ կապված իր կալանավորման ժամկետը ևս 4 ամսով երկարաձգելու հետ:

Այս մասին հայտարարել է փաստաբան Ֆուադ Աղաևը: Նա դատարանի տվյալ որոշումն անվանել է ապօրինի: Միրկադիրովն ինքը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել է իր անմեղության մասին և պահանջել է արդարացնել իրեն: Աղաևը նշել է, որ Միրկադիրովն ունի առողջական խնդիրներ:

Աղաևը նաև հայտարարել է, որ օրենքի խախտում է այն, որ բողոքի դիտարկմանը ներկա է գտնվել ոչ թե դատախազ Ռուստամ Ուսուբովը, այլ՝ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին:

Միրկադիրովը Բաքվում ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս