Հոգնածությունը նվազեցնող հզոր ըմպելիքներ

Պարզվում է` «քրոնիկ հոգնածության սինդրոմ» ախտորոշումը, որը համարվում է 21-րդ դարի հիվանդություն, միշտ էլ հուզել է մարդկությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք ավանդաբար օգտագործել են անգլիացիները։

Ա) Էներգիա և ուժ հաղորդող ըմպելիք Հնդկաստանի յոգերից

  • Մեկ գավաթ տաք կանաչ թեյի մեջ լուծեք 1 գ կարմիր կծու պղպեղ կամ մշկընկույզի փոշի, խմեք օրը 1-2 անգամ։ Համեմունքները պարունակում են կապսաիցին, որը նպաստում է նյութափոխանակությանը, լավացնում է սրտի աշխատանքը և բարձրացնում աշխատունակությունը։

Բ) Անգլիական ըմպելիք հոգնածության դեմ

  • Ջերմապահի մեջ լցրեք 500 մլ նոր եռացրած կաթ և 2 թ/գ հնդկական թեյ` ցանկացած գույնի, 8 ժամ թրմեք, քամեք խմելուց առաջ։
  • Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։

Գ) Չինական ըմպելիք, որը, ըստ հնագույն ուսմունքի պաշտպանում է մարդուն 5 տարերքների բացասական ազդեցությունից. դրանք են Հողը, Ջուրը, Կրակը, Սետաղը և փայտը։

Կարդացեք նաև

Հինգ անհրաժեշտ համեմունքներն են.

  • Հիլ, նույն է՝ կարդամոնի սերմ և սև պղպեղի հատիկ` 4-ական։
  • Մեխակածառի չորացրած բողբոջ` 3 հատիկ։
  • Կոճապղպեղի և դարչինի փոշի` 1-ական գրամ։

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Համեմունքները լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, ավելացրեք 200 մլ եփած կաթ, քամեք խմելուց առաջ։ Խմեք օրվա ընթացքում՝ 1 թ/գ մեղրի հետ։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս