Շագանակագեղձի բարորակ ուռուցք. մեկ դեղատոմս
Կան բույսեր, որոնք կարծես ստեղծված լինեն 50 տարին անց տղամարդկանց համար։ Այս տարիքում սկսում է խախտվել արական հորմոնների փոխանակման գործընթացը, որի հետևանքով գեղձի ծավալը մեծանում է։
Հարկավոր է.
- 5-ական լավ լվացած, չոր, միջին սոխ և սխտոր` կճեպը չմաքրած։
- Մեկական միջին չափի նուռ և կիտրոն, կրկին` կեղևի հետ միասին։
- Ալոճի պտուղ՝ 200 գ։
- Էխինացեայի ծաղիկ, տերև (խառը կամ առանձին)` 150 գ թարմ կամ 50 գ չոր։
- Մեղր՝ 200 գ։
- Օղի` ցանկալի է տնական, եռակի զտված` մոտ 1 լ։
Պատրաստման եղանակը
Բաղադրիչներն աղացեք, լցրեք 2 լ ծավալով տարայի մեջ, ավելացրեք մեղրը և օղին, կիպ փակեք։ Տասն օր թրմեք սենյակային պայմաններում, մութ տեղում, օրը 2-3 անգամ խառնեք, չքամեք։
Ինչպես օգտագործել
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 200 մլ գոլ զտված ջրի հետ։ Շարունակեք՝ մինչև ոգեթուրմը վերջանա, կրկնեք ըստ անհրաժեշտության` 14 օր անց կամ ավելի ուշ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: