Թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները կավարտվեն մայիսի 16-ին
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/487059fd344ad25bd933b98e3b390f63.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 12-ին Բաքվում ու Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական վարժանքները: Դա իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Այդ մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի կայքում: Վարժանքների ընթացքին հետևելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը: Թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները կավարտվեն մայիսի 16-ին: