Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն ամռան սկզբին կայցելի Ուկրաինա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2015 թվականի հունիսին պատրաստվում է այցելել Ուկրաինա և հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ;

Հաղորդվում է, որ Ճապոնիայի վարչապետը մտադիր է Ուկրաինա այցելել Գերմանիա մեկնելու ճանապարհին, ուր հունիսի սկզբին տեղի է ունենալու G7-ի հաջորդ գագաթաժողովը: Ճապոնիայի իշխանությունները մշակում են այցի մանրամասները:

Աբեն պատրաստվում է հաստատել Ճապոնիայի պատրաստակամությունը` կապված Ուկրաինային տնտեսական ու հումանիտար օգնություն ցուցաբերելու հետ, ինչպես Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանն օգնելու հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ճապոնիան Ուկրաինային կհատկացնի 1.8 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031