Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են համագործակցել ԵՏՄ-ի հետ. Նազարբաև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը, Ադրբեջանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ:

Այս մասին երեկ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.

«Տվյալ փուլում մեր պոտենցիալ հաջորդ գործընկերը կարող է դառնալ նաև Թուրքիան: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեզ մոտ կատարած այցի ժամանակ հայտնել է նման ցանկություն` ԵՏՄ-ի հետ ստորագրելու առևտրային համաձայնագիր: Պետք է ուսումնասիրել դա:

Ղազախստան այցելած Իրանի արտգործնախարարը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել ԵՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարի հանդեպ: Կան այլ օրինակներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մոնղոլիան, Ադրբեջանը: Պետք է դիտարկել այդ ամենը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031