Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել և տուժել են օտարազգի դեսպաններ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմաբ՝ Պակիստանում կործանվել է «Մի-17» տիպի ուղղաթիռ, որում գտնվել են օտարազգի դիվանագետներ: Դրա հետևանքով զոհվել են Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպանները, ինչպես նաև Մալայզիայի ու Ինդոնեզիայի դեսպանների կանայք:
Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիմ Բայվան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ՝ ներառյալ ուղղաթիռի երկու օդաչուները: Եվս 5-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Նրանց թվում են հայտնվել Լեհաստանի ու Նիդերլանդների դեսպանները:
Վթարը գրանցվել է Պակիստանի հյուսիս-արևելքում: Ուղղաթիռում գտնվել է 11 օտարազգի ու 6 պակիստանցի, որոնք մեկնել են Գիլգիտ: Ուղղաթիռը բախվել է տեղի դպրոցին ու այրվել:
Գիլգիտում պլանավորված էր Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի մասնակցությամբ տոնական միջոցառում: Պակիստանի վարչապետը թռչել է այլ ուղղաթիռով: Որոշակի տվյալներով ուղղաթիռը կործանել է «Թալիբան» շարժումը: