ԱՄՆ Սենատը հաստատել է Իրանի հետ միջուկային գործարքի մասին օրինագիծը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որն ԱՄՆ-ը նախագահին պարտավորեցնում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր գործարքի մասին իրազեկել Կոնգրեսին:
Փաստաթուղթը Սենատում ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Փաստաթուղթն այժմ պետք է դիտարկի Ներկայացուցիչների պալատը: Օրինագիծը պահանջում է, որ «Վեցնյակի» ու Իրանի միջև ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն ներկայացվի Կոնգրեսի հավանությանը:
Կոնգրեսը պետք է պայմանավորվածությունները դիտարկի բանակցությունների վերջնաժամկետին (ընթացիկ տարվա հունիսի 30) հաջորդող 30 օրվա ընթացքում: Բացի այդ, օրինագիծն ԱՄՆ նախագահին արգելում է վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Կոնգրեսը չի դիտարկել տվյալ համաձայնագիրը: