Ուկրաինան ու Վրաստանը դեռ պատրաստ չեն ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմին. Եվրոպական հանձնաժողով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Վրաստանին ու Ուկրաինային ոչ վիզային ռեժիմ չի տա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, որը Ռիգայում կայանալու է մայիսի 21-22-ին: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն.
«Մենք գիտենք, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը ցանկանում են ոչ վիզային ռեժիմ ստանալ Ռիգայի գագաթաժողովում: Սակայն դա շատ հավակնոտ նպատակ է: Ինչպես նշված է հաշվետվությունում, շատ բան է արվել դրա համար, սակայն դեռ շատ բան կա անելու»:
Եվրոպական հանձնաժողովն այսօր հրապարակել է հաշվետվություն, որում նշված է, որ Ուկրաինան ու Վրաստանը զգալի առաջընթացի են հասել վիզայի չեղյալ հայտարարման ճանապարհին, սակայն երկու երկրները պետք է կատարեն օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակների փոփոխման հետ կապված պայմանները: