Բաժիններ՝

Սպանություն Երևանում՝ «եզո» ավանելու պատճառով

Դատարան է ուղարկվել Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան:

Երիտասարդը կալանավոված է: Քրեական գործին որպես ապավույցներ կցված են խոհանոցային դանակ, վերմակ, մահճակալի ծածկոց, անձեռոցիկ, մեղադրյալի եղունգների կտրվածքները, մեղադրյալի և տուժողի հագուստները:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս