Հաջողության հասնելու միակ գրավականը՝ ըստ Հայրիկյանի

ԱԻՄ-ը ամիսներ առաջ նախաձեռնել էր մի քանի կուսակցությունների հետ հանդիպումների շարք: Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին, ի՞նչ փուլում են հիմա և արդյոք կա՞ հույս, որ կարելի է առանձին կուսակցությունների հետ դաշինք ստեղծել: Ի պատասխան՝ Պ. Հայրիկյանն ասաց, որ նման դեպքերում կողմնորոշիչն ընդունված հայտարարությունն է, իսկ ընդունված հայտարարության մեջ ասված է, որ իրենք այդ խորհրդատվական հանդիպումներն իրականցնելուն զուգահեռ՝ հնարավոր են համարում անհարժեշտության դեպքում նաև հանդես գալ միասնաբար. «Վերջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ, իսկ առաջիկա հանդիպումները կախված կլինեն մասնակիցների տրամադրություններից»:

Հարցին՝ թեև մինչև խորհրդարանական ընտրությունները բավական ժամանակ կա, բայց բացառո՞ւմ եք, որ հնարավոր է ինչ-որ միավորում ստեղծվի, ԱԻՄ առաջնորդն այսպես պատասխանեց. «Եթե մենք առողջ աչքերով դիտելու լինենք Հայաստանի քաղաքական կացությանը, ապա որևէ լուրջ հաջողության հասնելու համար անպայման պետք է համագործակցություն, սա այնքան ակնհայտ իրողություն է, որ ձեր հարցը բնականաբար դրական պատասխան պետք է ունենար, բայց այսպիսի պայմանավորվածություն մենք չունքենք»:

ԱԻՄ առաջնորդը կարծում է՝ ճիշտ կլինի արտահերթ կամ հերթական ընտրություններին գնալ միասնական ուժերով: Ըստ նրա՝ դա հաջողության հասնելու միակ գրավականն է»:

Մանրասմաները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս