Բաժիններ՝

Սի Ծինփինը Պուտինին սեպտեմբերին հրավիրել է Չինաստան՝ նշելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Չինաստան՝ միասին նշելու համար Երկրորդ համաշխարհայինի ավարտը, որին նվիրված միջոցառումները Չինաստանում անցկացվելու են սեպտեմբերի 3-ին:

Սի Ծինփինն այսօր ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Սի Ծինփինը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

«Այն տարիներին Չինաստանը հանդիսացել է Ասիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր ռազմաճակատը: Հենց այդ պատերազմի ժամանակ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց ամուր մարտական բարեկամություն:

Դրա հետ կապված՝ սեպտեմբերի 3-ին մեր երկրում պլանավորված են տոնական միջոցառումներ՝ կապված Հաղթանակի 70-ամյակի հետ: Ես սրտանց ձեզ հրավիրում եմ մասնակցել այդ միջոցառումներին»:

Պուտինն իր հերթին՝ հայտարարել է, որ իրենք ողջունում են Սի Ծինփինի այցը՝ ընդգծելով, որ նրա հետ հանդիպումը հնարավորություն է տալիս քննարկել երկկողմ համագործակցության հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս