1995-ից ՀՀ-ն շեղվել է դեմոկրատիայից, սահմանվել է բրուտոկրատիա. Արմեն Ռուստամյան

«Մեր մոտեցումն արդեն 25 տարի նույն է, չի փոխվել ու չի փոխվելու: Մենք խորապես համոզված ենք, որ ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցումն է: 1995 թ. Սահմանադրությունը, որ ոչ թե նախագահական էր, այլ սահմանադրական մոնարխիա էր, որ նախագահը գերլիազորություններ ուներ և միայնակ էր որոշում: Այժմ էլ դա պահպանվել է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:

Ըստ նրա՝ այդպես չէ, որ ասում են՝ Սահմանադրությունը ոչինչ չի որոշում: Ա.Ռուստամյանի խոսքով՝ 1995-ից ՀՀ-ն շեղվել է դեմոկրատիայից, սահմանվել է բրուտոկրատիա, որ փողը բերում էիշխանություն, իշխանությունը՝ փող, և ՀՅԴ-ն վերլուծել է և համոզված է, որ միակ ուղին սահմանադրական բարեփոխումերն են ու խորհրդարանական կառավարման համակարգը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների համար ներկայացված 10 կետը դրական է գնահատվել, որովհետև ամբողջությամբ հիմնված էր խորհրդանական համակարգի վրա ու, քանի որ նախագահը հավանություն էր տվել այդ կետերի հիման վրա ստեղծված հայեցակարգին, հետևաբար՝ Սերժ Սարգսյանը հակված է խորհրդարանական կառավարմանը:

«ՀՅԴ-ն ներկայացրել է առաջարկությունների 10 կետերը, այս ընթացքում հանդիպում է եղել նախագահի հետ, ՍԴ նախագահի հետ, շատ կոնստրուկտիվ քննարկում է եղել հետագա անելիքների հետ կապված, նախատեսվում է որոշակի պատկեր կձևավորվի նախագծի հետ կապված: Հայեցակարգը մի բան է, նախագիծն այլ և ավելի լիարժեք ցույց կտա, թե որքանով են արտացոլված այդ նախագծի մեջ մեր առաջարկները»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս