«Հաշվի առնելով մեր քաղաքական իշխանությունների կախվածությունը պուտինյան տրամադրություններից՝ որոշակի որևէ բան ասել չի կարելի». Պ. Հայրիկյան
Ինչպես հայտնի է՝ մայիսի 22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ Ռիգայում Հայաստանը ինչ-որ փաստաթուղթ կստորագրի՞, և ընդհանարապես ի՞նչ ակնկալիքներ ունի ԱԻՄ առաջնորդն այդ գագաթնաժողովից: Ի պատասախան՝ Պ. Հայրիկյանը ասաց, որ շատ կցանականար, որ նախկին՝ չստորագրված համաձայնագրին մոտ ինչ-որ բան ստորագրվեր:
«Տարբեր բաներ է խոսվում, բայց հաշվի առնելով մեր փորձը՝ ՀՀ իշխանությունների դրսևորումների հետ կապված, որոշակի որևէ բան ասել չի կարելի: Հայաստանը դեռևս ԵՄ-ի անդամ դառնալու մասին չէ, որ պետք է խոսի, բայց որքան մենք մերձենանք ԵՄ-ի հետ, այնքան մերձենում ենք ժամանակակից քաղաքակրթությանը»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ տարբեր խոսակցություններ կան ասոցացման համաձայնագրի մասին, բայց նա կարծում է՝ դեռ որոշակի բան ասել չի կարելի. «Հաշվի առնելով մեր քաղաքական իշխանությունների պահվածքը, նրանց կախվածությունը պուտինյան տրամադրություններից՝ հավանաբար որոշակի որևէ բան ասել չի կարելի»:
ԱԻՄ առաջնորդը նաև հույս հայտնեց, որ ինքը հնարավորություն կունենա լինել Ռիգայում և փորձելու լատիշական լրատավամիջոցներով արատահայտել վերաբերմունք. «Որ Հայաստանը ձեր իմացած խամաճիկ Հայաստանը չէ, Հայաստանը 1990 թվականի սեպետմեբերի 21 նախաձեռնած պետությունն է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: