Բաժիններ՝

Այսօր Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այն նվիրված կլինի Մեծ հաղթանակի տոնմանը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը կրելու է ոչ պաշտոնական և փակ բնույթ և որ գլխավոր թեման նվիրված է լինելու Հաղթանակի 70-ամյակին:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու են 11 մասնակից երկրներից 8-ի նախագահները՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ադրբեջան:

Հանդիպմանը չեն մասնակցելու Մոլդովայի ու Ուզբեկստանի առաջնորդները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս