Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը կրկնակի հաղթանակ է նշում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքում ընտրությունների արդյունքներով պահպանել է իր տեղը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

Պահպանողականների առաջնորդն այսօր նշում է կրկնակի հաղթանակ: exit poll-ի տվյալներով՝ Պահպանողական կուսակցությունը դառնալու է խոշորագույնը խորհրդարանում և նրան չի բավականացնելու է միայն 10 մանդատ՝ «աշխատանքային մեծամասնության» հասնելու համար, որը թույլ կտա կայացնել առանցքային որոշումներ:

Պահպանողականները կարող են 650 տեղանոց Համայնքների պալատում ստանալ 316 մանդատ, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժ Էդ Միլբենդի Լեյբորիստական կուսակցությունը կարող է հույսեր կապել 239 մանդատի հետ:

Շոտլանդական ազգային կուսակցությունը հարցման համաձայն կստանա 58 մանդատ, լիբերալ-դեմոկրատները՝ 10 մանդատ, իսկ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությունը՝ միայն 2 մանդատ:

Քեմերոնը հայտարարել է, որ հուսով է կառավարություն ձևավորել առաջիկա օրերին: Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս