Բաժիններ՝

Հայ գիտնականների դասախոսությունների շարք

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) նախատեսում է 2015-2016թթ. ընթացքում կազմակերպել արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարք Հայաստանում: Հրավիրվելու են այն հայ գիտնականներ, որոնց h-index-ը փոքր չէ 10-ից և աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում և լաբորատորիաներում: Գիտական հանրությունն արդեն ավելի քան 40 թեկնածուների է ներկայացրել: Հավելենք, որ առաջարկված գիտնականների ցանկում զգալի թիվ են կազմում աստղագետները և աստղաֆիզիկոսները:

ԵԳԱԾ ղեկավար մարմնի անդամ Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ ներկայացված առաջարկներն ԵԳԱԾ ղեկավար մարմինները համադրել են իրենց ունեցած գիտնականների ցանկի հետ և սկսել են հրավերների ուղարկումը և կազմակերպչական աշխատանքները:

Sona33 (2)Արդեն իրենց համաձայնությունն են տվել Վիրջինիա Զաքյանը՝ Փրինսթոնի համալսարանից, Արտեմ Օգանովը՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից, Արտեմ Պատապուտյանը՝ Սկրիպսի հետազոտական ինստիտուտից, և շատ այլ հայտնի հայազգի գիտնականներ։

Հ. Զաքարյանը հավելեց, որ հրավիրված դասախոսների ցանկում չեն կարող լինել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները, քանի որ վերջիններս լինելով արտասահմանյան անդամ՝ պարտավոր են պարբերաբար այցելել Հայաստան:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս