Դավութօղլուն Ադրբեջանին կոչ է արել վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Իգդիրում իշխող կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը.
«Թուրքիան չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Հուսով ենք, որ Ադրբեջանը համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո նույնպես կվերացնի վիզային ռեժիմը»:
Դավութօղլուն հիշեցրել է, որ այս տարի գործարկվելու է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկագթգիծը, ինչը զգալիորեն կհեշտացնի «եղբայրական Ադրբեջանի» հետ շփումը.
«Քըլըչդարօղլուն (ընդդիմադիր առաջնորդ) խոսում է վիզային ռեժիմի վերացման մասին: Հիանալի է, մենք ոչ վիզային ռեժիմ ենք հաստատել Վրաստանի հետ և ցանկանում ենք նույնն անել Ադրբեջանի հետ»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ադրբեջանը կվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը: