ԱՄՆ պետդեպարտամենտն ԻՊ-ի առաջնորդների մասին տեղեկությունների համար խոստացել է 20 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է 20 միլիոն դոլարի պարգևավճար՝ «Իսլամական պետության» չորս առաջնորդների գտնվելու վայրի մասին տեղեկության համար:
ԻՊ-ի ղեկավար Աբդ ալ Ռահման Մուսթաֆա ալ-Կադուլիի մասին տեղեկությունների համար սահմանվել է 7 միլիոն դոլար: Եվս 5 միլիոն դոլար կվճարվի Աբդու Մոհամեդ ալ-Ադնանիի համար, ով խմբավորումը ներկայացնում է ԶԼՄ-ներում:
Վրացի Թարհան Բատիրաշվիլու համար, ով ներկայումս ղեկավարում է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները, նույնպես սահմանվել է 5 միլիոն դոլարի գլխագին: ԱՄՆ պետդեպարտամենտը ևս 3 միլիոն դոլար է խոստացել Թարիք բեն ալ-Թահար բեն ալ-Ֆալիհ ալ-Ավանի ալ-Խարզիի համար, ով պատերազմում է թուրք-սիրիական սահմանին:
Գումարը հատկացվելու է «Արդարադատության համար պարգև» ծրագրի շրջանակներում: Մայիսի 5-ին հաղորդվել էր, որ ԻՊ-ը ստանձնել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Հարլենդ քաղաքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ հնչած կրակոցների պատասխանատվությունը: